«Լիվերպուլի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախատեսում է լրացուցիչ միջոցներ գտնել կազմն ուժեղացնելու համար:
Ըստ Liverpool Echo-ի, «կարմիրների» ղեկավարները մտադիր են վաճառել հիմնական կազմի ութ ֆուտբոլիստների և ակնկալում են նրանց տրանսֆերի դիմաց վաստակել շուրջ 80 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ այդ ցուցակում կլինեն կիսապաշտպաններ Մարկո Գրույիչը, Տակումի Մինամինոն, Ջերդան Շաքիրին, հարձակվողներ Դիվոկ Օրիգին և Հարի Ուիլսոնը, դարպասապահ Լորիս Կարիուսը, ինչպես նաև Թայվո Ավոնին և Բեն Վուդբորնը: