«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է թիմում պահել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է լրագրող Մարկո Կոնտեյրոն իր Twitter-ում:
Ներկայումս հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», իսկ տրանսֆերը պատկանում է «Ատլետիկոյին»: Իտալական ակումբն իրավունք ունի երկարաձգել վարձակալության պայմանագիրը 10 միլիոն եվրոյով, բայց հույս ունի բանակցել տրանսֆերի գնի իջեցման շուրջ:
Անցած մրցաշրջանում 28-ամյա Մորատան բոլոր մրցաշարերում 44 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում, դարձել 20 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ: «Ատլետիկոյի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը: