«Ասթոն Վիլլայի» դարպասապահ Թոմ Հիտոնը ամռանը կփոխի ակումբային գրանցումն ու կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մինչ 2010 թ-ը 35-ամյա դարպասապահի տրանսֆերային իրավունքները պատկանում էր հենց «Կարմիր սատանաներին»: Առաջիկա օրերի ընթացքում Հիտոնը բուժզննում կանցնի ու մինչև 2023 թ. պայմանագիր կստորագրի՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում նա ոչ մի խաղի չի մասնակցել: Հիտոնը վերջին անգամ դաշտ է դուրս եկել 2020 թ-ի հունվարին: