Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 30-ին չարտերային թռիչքով մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ կնախապատրաստվի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր ազգային ընտրանին Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան — «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան — «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
Ժոաո Արարատ Մոնրոյ — «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան — «Արարատ»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան — «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանան արդեն Խորվաթիայում։
Նարե Հարությունյան