«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսը խոսել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին․
«Չգիտեմ՝ ինչու եմ այդքան քիչ խաղաժամանակ ստանում։ Մարզիչն ասել էր, որ ես բազում հնարավորություններ կունենամ ինձ դրսևորելու համար, բայց ես դրանք այդպես էլ չստացա։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա գլխում։
Դեռ նախքան մարզումների մեկնարկը, նա իր օգնականներին ասաց, որ ինձ հետ հույսեր չի կապում։ Եվ ես մտածեցի՝ «Ինչպե՞ս կարող ես նման բան ասել, եթե անգամ ինձ չես ճանաչում ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես ֆուտբոլիստ։ Միգուցե, նախ պետք է նայե՞լ»։
Ես որոշեցի խոսել նրա հետ, և նա ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ։ Կումանն ասաց, որ ես կարող եմ հեռանալ, եթե լավ ակումբ գտնեմ։ Ես թիմ չգտա, և խաղաժամանակ էլ չէի ստանում, որպեսզի ավելի մեծ շանսեր ունենայի ինձ թիմ գտնելու համար։ Դա տարօրինակ էր։
Կիևի «Դինամոյի» հետ խաղից հետո ես նորից փորձեցի խոսել Կումանի հետ։ Ես հարցրի՝ «Մարզիչ, ինչո՞ւ ես ոչ մի հնարավորություն չեմ ստանում ինձ դրսևորելու համար։ Ես վա՞տ խաղացի»։ Եվ նա ասաց․ «Ոչ, դու լավ խաղացիր, բայց ես չեմ կարող քեզ խաղաժամանակ տրամադրել, քանի որ հույսեր չեմ կապում քեզ հետ։ Դու չունես բավարար վարպետություն, որպեսզի խաղաս այս ակումբում»։ Կարծում եմ՝ սա ինչ-որ անձնական հարց է»,- ասել է ֆուտբոլիստը Marca-ին տված հարցազրույցում։