Ուկրաինայի Առաջին լիգայի 28-րդ տուրում «Չեռնոմորեցը», որտեղ հանդես է գալիս հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է «Մետալիստին»:
«Չեռնոմորեցը» միավորների քանակը հասցրել է 58-ի և առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր:
«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը իր թիմի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ ու փոխարինվել խաղավերջում: