Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն անդրադարձել է պաշտպան Վարազդատ Հարոյանի՝ «Կադիս» տեղափոխությանը:
«Մեծ հաջողություններ եմ մաղթում մեր ավագ Վարազդատ Հարոյանին «Կադիսի» կազմում: Առաջին հայը Լա լիգայում»,-գրել է Կապառոսն ինստագրամում:
Հիշեցնենք, որ այսօր հայտարարվեց, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Կադիսի» հետ, որը կգործի մինչև 2023 թվականը