Ֆրանսիայի նորընծա չեմպիոն «Լիլլի» արդեն նախկին դարպասապահ Միկ Մենյանը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան», այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը նոր թիմին կմիանա հունիսի 1-ին:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ.: «Միլանում» Մենյանը կխաղա 16 համարի մարզաշապիկով:
Մենյանը «Լիլում» էր 2015 թ-ից: Այդ ընթացքում ֆրանսիական թիմի կազմում դարպասապահն անցկացրել է 180 հանդիպում:
Посмотреть эту публикацию в Instagram