Առնո Բաբաջանյան համերգասրահում մայիսի 26-ին տեղի է ունեցել «Խնկարկում» խորագրով հիշատակի երեկո՝ նվիրված Արցախյան պատերազմում նահատակված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 41 անմահ հերոսներին։ Մեծարման երեկոյին ներկա են գտնվել անմահ հերոսների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Կարեն Թռչունյանը:
Դիպլոմներ են հանձվնել բոլոր ծնողներին առ այն, որ հերոսները հանդիսանում են բուհի զոհված շրջանավարտների «Անմահ գնդի» անդամ։
«Խնկարկում» հուշ երեկոն ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Առնակ քահանա Հարությունյանի աղոթքի խոսքով։