«Բարսելոնայում» հիմնական դարպասապահը կարող է փոխվել արդեն այս ամառ, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ թերթի, գործակալ Մինո Ռայոլան փորձում է կատալոնական ակումբում աշխատանքի տեղավորել իր հաճախորդ Ջանլուիջի Դոնարումային:
Հնարավոր է, որ իտալացին փոխարինի Մարկ-Անդրե տեր Շտեգենին, ում հեռանալը բավականին հնարավոր է, քաանի որ, ըստ աղբյուրի, թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ լարված հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ հունիսին Դոննարուման կդառնա ազատ գործակալ: «Միլանից» հաստատել են, որ ֆուտբոլիստը կլքի ակումբը։