Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի դանիական «Սիլկեբորգում»։ Այդ մասին հայտնել է սկանդինավյան ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է 2,5 տարվա պայմանագիր։
«Ինձ դուր է գալիս Սիլկեբորգի խաղաոճը: Կոմբինացիոն ֆուտբոլը և գնդակը խաղադաշտում պահելն այն ֆուտբոլն է, որն ինձ շատ է դուր գալիս: Ես ու ընտանիքս նաև ցանկություն ունեինք վերադառնալ Սկանդինավիա, ուստի ուրախ եմ, որ Սիլկեբորգում եմ»,- մեջբերում է Չալըշըրին ակումբի մամուլի ծառայությունը:
«Սիլկեբորգը» նոր մրցաշրջանից հանդես կգա Դանիայի բարձրագույն լիգայում․ թիմն ուժեղագույնների լիգայի ուղեգիր է ձեռք բերել առաջին դիվիզիոնի ավարտված մրցաշրջանի արդյունքներով։
Մինչ դանիական ակումբ տեղափոխվելը Չալըշըրը հանդես էր գալիս հունական «Ապոլոն Սմիրնիսում»։