«Խետաֆեի» գլխավոր մարզիչ է նշանակվել Խոսե Միգել Գոնսալեսը (Միչել): Կողմերը երկու տարվա պայմանագիր են ստորագրել, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
58-ամյա մասնագետն արդեն մարզել է «Խետաֆեն» 2009-2011 թվականներին: Միչելը մարզչական փորձ ունի նաև «Սևիլիայի», «Օլիմպիակոսի», «Մարսելի», «Մալագայի» և մեքսիկական UNAM Pumas ակումբի հետ:
«Խետաֆեն» նախօրեին հայտարարեց գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի հեռանալու մասին, ով այսօր գլխավորեց «Վալենսիան»: 2020/21 մրցաշրջանում Խետաֆեն Լա Լիգայում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: