Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամում դիմել է իր երկրպագուներին՝ ակնարկելով, որ մնում է Թուրինում.
«Ամեն գոլ ունի իր պատմությունը, և դա միշտ թիմային խաղի արդյունք է. մի՛շտ: Հպարտ եմ, որ 2008 թ-ից ի վեր «Յուվեի» առաջին ֆուտբոլիստը դարձա, ով տիրացավ լավագույն ռմբարկուի կոչմանը: Հպարտ եմ, որ 100 գոլից ավելի եմ խփել այս ակումբի կազմում և հպարտ եմ, որ 11-րդ անընդմեջ մրցաշրջանում հատեցի 40 գոլի սահմանը: Սա դեռ վերջը չէ:
Վաղը մենք նոր արկածներ կսկսենք Պորտուգալիայի հավաքականի հետ: Կներդնենք այն ամենը, ինչ կարող ենք: Առա՛ջ տղաներ, պետք է պաշտպանենք կարևոր տիտղոսը»,-գրել է Ռոնալդուն: