Հոկեյի ազգային լիգայի փլեյ օֆֆի 1/8 եզրափակչի 4-րդ պատասխան խաղում «Տորոնտո Մեյփլ Լիֆսը» հյուրընկվել էր «Մոնրեալ Կանադիենսին»: Հյուրերը հնարավորություն չտալով տանտերերին, վստահ հաղթանակ տարան 4:0 հաշվով: Հանդիպման լավագույն հոկեյիստ ճանաչվեց «Մեյփլ Լիֆսի» հարձակվող Ալեքս Գալչենյուկը՝ դառնալով մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:
Կանադական դերբիի այս շարքում «Տորոնտոն» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և առջևում է 3:1 հաշվով: «Կարոլինա Հերիքեյնզը» սեփական հարկի տակ ընդունեց «Նեշվիլ Պրեդատորսին»: Դիմակայության 5-րդ խաղում հանդիպումը հասավ մինչև օվերթայմ: Երկրորդ րոպեին «Քարոլինայի» հարձակվող Ջորդան Ստալը դրեց հանդիպման վերջակետը՝ հաշիվը դարձնելով՝ 3:2: Շարքում հաշիվը նույնպես 3:2 է՝ հօգուտ «Հերիքեյնզին»: