Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Միլուոքի Բաքսը» տանը 132:98 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մայամի Հիթի» նկատմամբ: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Միլուոքին» հանդիպումների շարքում իր առավելությունը հասցրեցի երկուսի: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Բաքսի» առաջատար Յանիս Անտետուկոմպոն՝ վաստակելով 31 միավոր ու կատարելով 13 ռեբոունդ՝ դաբլ-դաբլ գրանցելով իր հաշվին:
«Դենվեր Նագետսը» սեփական հարկի տակ 128:109 հաշվով հաղթեց «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին»: Նիկոլա Յոկիչը և ընկերները այս մրցավեճում տարան իրենց առաջին հաղթանակը՝ հանդիպումների շարքում հաշիվը դարձնելով 1:1: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց «Պորտլենդի» խաղարկող Դամիան Լիլարդը՝ վաստակելով 42 միավոր և կատարելով 10 արդյունավետ փոխանցում:
Այս զույգերի հաջորդ հանդիպումները տեղի կունենան մայիսի 28-ին: