«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին չի պլանավորում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Բարսելոնայից»։
Ֆրանասիացին չի մտածում ակումբի հնարավոր փոփոխության մասին ու կենտրոնացած է մյուս մրցաշրջանի վրա։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով խաղացողին մոտ կանգնած աղբյուրներին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին ու նա ուզում է շարունակել ելույթները «Բարսելոնայի» կազմում։ Նշվում է, որ նա այլ ակումբներից առաջարկներ չունի, բայց չէր էլ դիտարկի դրանք, եթե լինեին։
27-ամյա խաղացողը կարծում է, որ նա 2020/21 մրցաշրջանը լավագույն մարզավիճակում է ավարտել։ Նրան այլևս չի անհանգստացնում ծնկի ցավը, իսկ նրա օրգանիզմում հիմա 9% ճարպ կա, ինչը, խաղացողի կարծիքով, գերազանց մարզավիճակի ապացույց է։ Որոշ ժամանակ առաջ նա փոխել էր դիետան ու կորցրել 3-4 կգ։ Բացի դրանից, խաղացողը զգում է, որ հոգեբանորեն նույնպես պատրաստ է բարձր մակարդակով խաղալ։