«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու եւ 2020/2021 մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցման հեղինակ դարձած ֆուտբոլիստ:
27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 23 գոլի եւ 14 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիայի առաջնության պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ ֆուտբոլիստը կարողացավ դառնալ լավագույնը երկու վիճակագրություններում էլ:
Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում է Մոհամեդ Սալահը «Լիվերպուլից» (22 գոլ), երրորդը ՝ Բրունո Ֆերնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդից» (18):