«Ատլետիկոն» իր ցավակցությունն է հայտնել ակումբի 14-ամյա երկրպագուի ողբերգական մահվան կապակցությամբ․ վերջինս մահացել է մադրիդյան թիմի՝ Իսպանիայի առաջնությունում չեմպիոնությունը տոնելիս։
«Վշտացած ենք մեր պատանի երկրպագուի մահվան կապակցությամբ։ Մեր զորակցությունն ենք հայտնում տղայի ընտանիքին այս դժվարին ժամանակում»,- ասվում է մադրիդյան ակումբի՝ Թվիթերի էջում կատարված գրառման մեջ։
Consternados por la triste noticia del fallecimiento de un joven atlético. Mandamos todo nuestro ánimo a la familia en estos momentos de dolor. DEP.
— ❤️🤍🏆 CAMPEONES 🏆❤️🤍 (@Atleti) May 22, 2021
Միջադեպը տեղի էր ունեցել երեկ Մադրիդի կենտրոնում։ Տղան նստած է եղել ֆուրգոնի պատուհանին՝ մարմնով դեպի դուրս, ու ցավալի կերպով գլուխը հարվածել է Plaza de Santa Ana-ի ավտոկայանի մուտքին։ Նշվում է, որ նախքան ավտոկայանատեղի մուտք գործելը՝ ֆուրգոնի վարորդը տապալել է մի քանի շինարարական ցանկապատ։