Ըստ Marca-ի, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը մեկնել է Մադրիդ՝ հանդիպելու տեղի երկու ակումբների հետ: Աղբյուրի համաձայն, արգենտինացի հարձակվողին ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Չնայած, Մարտինեսը կլինի միայն պահեստային տարբերակ «Ռեալի» համար, քանի որ նրանք ի սկզբանե պայքարելու են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար։
Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ակումբը Լաուտարո Մարտինեսին համարում է հիանալի փոխարինող Լուիս Սուարեսին, ով շուտով կարող է հեռանալ մադրիդյան թիմից:
Բայց «Ինտերին» նույնպես անհրաժեշտ է արգենտինացին, ում վրա այդքան շատ հույս է դնում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Սակայն, մյուս կողմից ֆուտբոլիստի վաճառքը կարող է օգնել «սեւ-կապույտներին» լուծել ակումբի ֆինանսական խնդիրները:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 47 հանդիպում, խփել 18 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: