«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է անհաջող իրացնել տուգանային հարվածները:
Իտալիայի գավաթի եզրափակչում՝ «Ատալանտայի» դեմ խաղում պորտուգալացին տուգանային մեկ հարված է կատարել, որը դիպել է «պատին»:
36-ամյա պորտուգալացին «Յուվեի» կազմում տուգանային 71 հարված է կատարել, որից 48-ը հետ է մղվել «պատից»:
Վերջին անգամ Ռոնալդուն տուգանայինից աչքի է ընկել 2020 թ-ի հուլիսին՝ գրավելով «Տորինոյի» դարպասը: