Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (EOC) շարունակում է ընդլայնել Լեհաստանում 2023թ. անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը:
Ծրագրում պաշտոնապես ընդգրկվել է 3×3 բասկետբոլը, որն արդեն եղել է առաջին և երկրորդ խաղերում:
Համապատասխան պայմանավորվածությունը է ձեռք բերվել EOC- ի և բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի՝ FIBA- ի միջև:
Լեհաստանում ելույթ կունենան տղամարդկանց և կանանց 16-ական թիմեր, ընդհանուր առմամբ՝ 128 լավագույն բասկետբոլիստներ:
EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները ֆեդերացիաների հետ՝ մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:
Եվրոպական խաղերում, մի շարք մարզաձևերի մրցումներում, կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր։