Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնան» որոշել է հեռացնել Ռոնալդ Կումանին։
Ինչպես հաղորդվում է՝ կատալոնական ակումբը դեռ հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ որոշում չի կայացրել։ Կապտանռնագույնների նախագահ ժոան Լապորտան պիտի եկող շաբաթ՝ Լա Լիգայի վերջին տուրի՝ «Էյբարի» դեմ կայանալիք խաղից հետո հանդիպի Կումանի հետ։ Հանդիպումը կկայանա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը և այդ ժամանակ կքննարկվի այն հարցը, թե արդյոք հոլանդացի մասնագետը կմնա թիմում։
Կումանի հեռացումը «Բարսելոնայի» համար մոտ 8 մլն եվրո կարժենա, դրա համար էլ Լապորտան ուզում է այդ մասին խորհրդակցել թիմի տնօրեն Մատեու Ալեմանիի հետ։ Մինչ առաջնության ավարտը նախագահը ոչ մի որոշում չի կայացնի, որպեսզի հանդերձարանում լարված մթնոլորտ չստեղծի վերջին խաղից առաջ։