Երևանի հեծանվահրապարակում կայացել է Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է տարբեր տարիքային շուրջ 59 մարզիկ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը նշել է, որ գոհ է մարզիկների ցույց տված արդյունքներից:
Մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավաքի առաջնությունից հետո:
Առաջիկայում լուրջ ստուգատեսների պետք է մասնակցի երիտասարդական թիմը: Ավագ մարզիչ Անդրանիկ Առուստամյանի և մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորությամբ հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի մայիսի 25 –ին սկսվող միջազգային խոշոր մրցաշարին: Այնուհետև թիմը կնախապատրաստվի Հոլանդիայի Ապելդորն քաղաքում օգոստոսին կայանալիք Եվրոպայի և սեպտեմբերին ՝ Եգիպտոսում նշանակված աշխարհի առաջնություններին: