«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Էրլինգ Հոլանդի ու Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ իր տեսակետներով:
«Դժվար է ընտրել միայն մեկ խաղացողի, ով կլինի լավագույնը աշխարհում, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր է տեսնել նոր սերնդի երիտասարդ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն:
Որոշ խաղացողներ կարող են ունենալ մեկ կամ երկու հիանալի մրցաշրջաններ, բայց իսկապես հիանալի խաղացողներ նրանք են, ովքեր մրցաշրջանից հետո շարունակում են լավ հանդես գալ, ինչը հեշտ չէ անել:
Դա պահանջում է շատ քրտնաջան աշխատանք և մեծ նվիրվածություն»,- մեջբերում է Ռոնալդուին Goal-ը: