«Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը կարող է կարիերան շարունակել Բելգիայում, հաղորդում է Voetbal 24-ը:
Ըստ աղբյուրի՝ «Բրյուգեն» հավակնում է 32-ամյա բելգիացուն: Խաղացողն ինքը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ այն բանից հետո, երբ «Տոտենհեմը» որոշի գլխավոր մարզչի հարցը:
Այս մրցաշրջանում Ալդերվեյրելդ» «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 33 խաղ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ ու վաստակելով երեք դեղին քարտ: