«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող, հայտնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարել: «Քաղաքաբնակները» պատասխան են ստացել, որ արգենտինացին կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ, եթե նրա աշխատավարձը առնվազն 25 միլիոն ֆունտ ստեռլինգ կազմի:
Արգենտինացու ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումի հետ նախատեսված է մինչ 2021 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն ակումբային մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 37 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին հետաձգել է բանակցությունները՝ «Բարսելոնայի» հետ նոր պայամագիր կնքելու վերաբերյալ։