«Արսենալը» մտադիր չէ աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ ակումբի ղեկավարությունը ներկայումս իսպանացի մասնագետի հետ քննարկում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ռազմավարությունը:
Արտետան լոնդոնյան ակումբը գլխավորում է 2019-ի դեկտեմբերից:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ: