«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը նշել է, որ ինքը երջանիկ է լոնդոնյան ակումբում:
«Կարո՞ղ եմ երկար ժամանակ մնալ «Չելսիում»: Այո, ես երջանիկ եմ այստեղ: Անհավանական երկու տարի եմ անցկացրել: Մարդիկ միշտ կասկածում էին և ասում. «Նա այդքան հաճախ չի խաղում, ուզում է տեղափոխվել այս կամ այլ ակումբ»: Բայց ես միշտ պատրաստ եմ մարտահրավեր վերցնել, սիրում եմ մրցել, սիրում եմ այն տեղը, որտեղ գտնվում եմ և սիրում եմ լինել այս ակումբի մի մասը»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Պուլիշիչը կարող է տեղափոխվել «Բավարիա»: