Ավարտվեց ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Կլոպի թիմը 4-2 հաշվով կամային հաղթանակի հասավ: Խաղի մեկնարկում Ֆերնանդեշի հարվածից հետո պատահմամբ սեփական դարպասը գրավեց Ֆիլիպսը՝ 1-0: Այնուամենայնիվ, թիմերը ընդմիջման գնացին 1-2 հաշվի պայմաններում. խաղակեսի վերջնամասում աչքի ընկան Ժոտան ու Ֆիրմինոն: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ ավելացված ժամանակում «Լիվերը» դրեց խաղի վերջակետը՝ 4-2. աչքի ընկան Ֆիրմինոն, Սալահն ու Ռեշֆորդը:
«Լիվերպուլը» հաղթեց 4-2 հաշվով ու այս պահին 60 միավորով 5-րդն է, իսկ «Յունայթեդը»՝ 70 միավորով՝ 2-րդը: