«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն ճանաչվել է թիմի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Անցած ամիս բրազիլացին մասնակցել է թիմի բոլոր 8 խաղերին (5-ը Լա Լիգայում, 3-ը Չեմպիոնների լիգայում):
Այդ խաղերից հինգում մադրիդյան ակումբը գոլ բաց չի թողել: