Երևանի «Արարատը» վերադարձել է ձմեռային արձակուրդից և Իգոր Կոլիվանովի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը՝ պատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Թիմը մեկնել է Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև հունվարի 30-ը։

Հունվարի 26-ին «Արարատը» կհանդիպի ղազախական «Ուլան Բատորին», իսկ 28-ին մեր թիմի մրցակիցը կլինի ռուսական «Վոլգարը»,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: