Կյոռլինգի կանանց Ռուսաստանի հավաքականը հաղթեց Շվեդիային աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, որն այս օրերին տեղի է ունենում Կանադայում: Հանդիպումն ավարտվեց 8:7 հաշվով:
Կիսաեզրափակիչում հաղթելուց հետո մրցաշարի եզրափակիչ խաղում ռուսները մրցելու են Շվեյցարիայի ընտրանու հետ: Երկրորդ կիսաեզրափակչում Շվեյցարիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի թիմին (7:3):
Աշխարհի գավաթի խաղարկությունում թիմերը նաև պայքարում են Պեկինում կայանալիք 2022 թվականի Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունքի համար: Մրցաշարի վեց լավագույն թիմերը կստանան օլիմպիական ուղեգիր։