Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:
Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ունեին տանտերերը, սակայն երկու թիմերն էլ որևէ լուրջ սպառնալիք չստեղծեցին միմյանց դարպասին: Երկրորդ կեսում երկու թիմերն էլ ավելի սուր էին գրոհում, հատկապես խաղավերջում կատալոնյան թիմի ֆուտբոլիստները մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն այս խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց:
Այսպիսով, այս խաղից հետո «Ատլետիկոն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 77 միավորով: «Բարսելոնան» 75 միավորով երկորրդն է: 3-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 74 միավոր և այս տուրում հաղթանակ տանելու դեպքում հավասարվելով «Ատլետիկոյին»՝ կգլխավորի մրցաշարային աղյուսակը: