«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ի մոտալուտ չեմպիոնության մասին.
«Միշտ ասել եմ, որ ԱՊԼ-ում հաղթանակն ամենակարևորն է: Այն ամենաարժեքավոր տիտղոսն է:
Մնացել է 4 խաղ. մեզ 1 հաղթանակ է անհրաժեշտ: Վաղը կփորձենք տանել այդ հաղթանակը:
Երբ կհաղթենք ԱՊԼ-ն, նոր կսկսենք մտածել ՉԼ-ի մասին: Ես զգուշավոր մարդ եմ: Սպորտում պետք չէ խոսել մի բանի մասին, որը դեռ իրականություն չէ»,- ասել է Գվարդիոլան:
Վաղը «Սիթին» կհանդիպի «Չելսիի» հետ ու հաղթանակի դեպքում վաղաժամ կնվաճի չեմպիոնի կոչումը: