«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Վիլյառեալի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
«Տարբեր պատճառներով սա որոշ ֆուտբոլիստների համար կարող է լինել մեր թիմում վերջին մրցաշրջանը: Ես տեսնում եմ, թե ինչ է Եվրոպա լիգան իրենց համար նշանակում, և ինչպես են նրանք ցանկանում հաղթել: Սա «Արսենալի» 10-րդ կիսաեզրափակիչն է եվրագավթներում, ուստի սա մրցաշրջանի ամենակարևոր պահն է մեզ համար»,-Արտետայի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում լոնդոնյան թիմը պարտվել էր 1:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 6-ին: