«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կրծքավանդակի շրջանում սուր ցավերի պատճառով դիմել է բժշկի։ Այս մասին տեղեկացնում է Lavanguardia-ն։
Նշվում է, որ Կասիլյասը ընկերնեի հետ հանգստանալիս վատ է զգացել։ Անհրաժեշտ անալիզները տալուց հետո բժիշկները բացառել են ինֆարկտը։
Հիշեցնենք, որ 2019-ի գարնանը, երբ Կասիլյասը հանդես էր գալիս «Պորտուում» նրա մոտ սրտի կաթված ախտորոշվել։
Կասիլյասը ներկայումս աշխատում է «Ռեալում»՝ որպես ակումբի գլխավոր տնօրենի օգնական։