«Հերտայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Յենս Լեմանը հեռացել է ակումբի տնօրենների խորհրդից:
Նշենք, որ վերջերս Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահը ռասիստական սկանդալի մեջ էր հայտնվել: Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ հանդիպման ժամանակ Լեման սխալմամբ հաղորդագրություն է ուղարկել Sky Germany-ի փորձագետ Դենիս Աոգոյին.
«Դենիսն իսկապե՞ս ձեր խորհրդանշական սեւամորթ տղան է»,- գրել էր Լեմանը:
ℹ️ Werner #Gegenbauer zur Personalie #Lehmann: „Solche Einlassungen entsprechen in keiner Weise den Werten, für die Hertha BSC steht und sich aktiv einsetzt. Wir distanzieren uns von jeglicher Form des Rassismus und begrüßen den Schritt der TENNOR Holding.“#HerthaFürVielfalt pic.twitter.com/XT4G1VuUcJ
— Hertha BSC (@HerthaBSC) May 5, 2021