Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը, մտադիր չէ վաճառել ակումբը, չնայած երկրպագուների բողոքներին, հայտնում է The Guardian-ը:
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի գործարարների դիրքորոշման պատճառն այն է, որ ապագայում նրանք տեսնում են «կարմիր սատանաների» բաժնետոմսերի աճ, որն առաջիկայում կարող է կազմել առնվազն 10 միլիարդ դոլար:
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի ներկայիս արժեքը 4 մլրդ դոլարից ավելի է (3 մլրդ ֆունտ):
Բացի այդ, Գլեյզերները քննարկում է մարզադաշտի մուտքը ընդմիշտ սահմանափակելու տարբերակ այն երկրպագուների համար, ովքեր ներխուժել են «Օլդ Թրաֆորդ» , որի պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Լիվերպուլի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը հետաձգվել էր: