La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանը» պատրաստվում է գնել կիսապաշտպան Սանդրո Տոնալիի իրավունքները:
Կիսապաշտպանը վարձավճարով է խաղում միլանյան ակումբում, ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բրեշիային»:
Տրանսֆերի գումարը պետք է կազմի 25 միլիոն եվրո: «Ռոսոներիները» պատրաստ են օգտագործել ամռանը խաղացողի տրանսֆերը գնելու տարբերակը:
20-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման։