Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարին:
«Վալենսիայի դեմ խաղից առաջ ես արդեն ասել եմ, որմենք վստահ ենք, որ մենք հաղթելու ենք Լա Լիգան, եթե հաղթենք մնացած հինգ հանդիպումներում: Հիմա ոչ թե հինգն է մնացել, այլ չորսը: Եթե մենք հաղթենք այս հանդիպումներում, մենք չեմպիոն կդառնանք: Ես հավատում եմ թիմին», — մեջբերում է Լապորտային Marca-ին:
«Բարսելոնան», վաստակած 74 միավորով, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: Առաջատարը «Աթկետիկոն» է, որն ունի 76 միավոր: Երկրորդը «Ռեալն» է (74):
2020/2021 մրցաշրջանի մնացած խաղերում «Բարսելոնան» ուժերը կչափի «Աթլետիկոյի», «Լևանտեի», «Սելտայի» ու «Էյբարի» հետ:
«Բարսելոնա»- «Աթլետիկո» խաղը տեղի կունենա մայիսի 8-ին: Հաղթանակի դեպքում կատալոնացիները Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում կշրջանցեն Դիեգո Սիմեոնեի թիմին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,80 գործակցով, ոչ ոքին՝ 3,85, իսկ «Աթլետիկոյի» հաղթանակը՝ 4,70։