«Սլավիա Պրահան» երրորդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց Չեխիայի չեմպիոնի կոչումը։ Ակումբը անհասանելի դարձավ մրցաշարային աղյուսակում իրենց մրցակիցների համար 30-րդ տուրում «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1):
Սլավիան 30 խաղում վաստակեց 78 միավոր, երկրորդը «Յաբլոնեցն» է՝ 62 միավորով: Մրցաշրջանի ավարտին մնացել է չորս տուր:
Ակումբի համար սա յոթերորդ տիտղոսն է Չեխիայի առաջնությունում, միայն «Սպարտան» ունի ավելի շատ չեմպիոնական տիտղոս (12 հաղթանակ):
«Սլավիան» նաև 13 անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն: