Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» 6-1 հաշվով ջախջախել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։
Այս հաղթանակի շնորհիվ «Զենիթը» 28 խաղից հետո վաստակել է 61 միավոր ու ժամանակից շուտ նվաճել է Ռուսաստանի՝ 2020/2021 մրցաշրջանի չեմպիոնությունը։
Հարկ է նշել, որ սա «Զենիթի» երրորդ անընդմեջ չեմպիոնությունն է։ Ընդհանուր առմամբ, սանկտպետերբուրգյան ակումբը 7 անգամ է դարձել երկրի չեմպիոն։
Մնացած երկու տուրում «Զենիթը» կմրցի «Ուֆայի» և «Տամբովի» հետ։