«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է Լոնդոնի «Արսենալի» մասին։
«Անկեղծ ասած, «զինագործները» պարզապես սարսափելի են։ Սովորաբար, մենք եթե քննադատում էլ էինք «Արսենալին», խոսում էինք նրա պաշտպանության մասին, բայց հիմա նրանք վատն են հենց հարձակման գծում։ Նրանք շատ քիչ գոլեր են խփում։ Հիմա Միկել Արտետայի համար, հասկանալի է, առաջնահերթ է Եվրոպա լիգաում հաղթանակը, քանի որ Չեմպիոնների լիգայում հայտնելն ակումբին զարգացման առումով մեծ հնարավորություններ կտա։
Բայց ԱՊԼ-ում նրանք սարսափելի են։ Սա «Արսենալի» ամենաթույլ թիմերից մեկն է, որ ես տեսել եմ։ Նրանք, կարծես, առաջատարների, վարպետության, վառ ֆուտբոլիստների պակաս ունեն։ Ես նման թիմից շատ բան չէի ակնկալի»,- Քինի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
Լոնդոնի «Արսենալը» 34 խաղից հետո 49 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Վիլյառեալին»։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին Լոնդոնում։