ԱՊԼ 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվում է «Նյուքասլին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին, որին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ։
Թիմերի սոցկայքերի միջոցով չեն հայտնի իրենց կազմերը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անգլիայի բոլոր ֆուտբոլային ակումբները և հիմնական լրատվամիջոցները բոյկոտել են սոցիալական ցանցերը:
Սոցիալական լրատվամիջոցների օգտահաշիվները չեն գործի հաջորդ հանգստյան օրերին (ապրիլի 30-ից մայիսի 3-ը) ՝ որպես բողոք Facebook-ի, Twitter- ի և Instagram- ի անգործության՝ կապված առցանց չարաշահումների հետ: