VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Շիրակին»։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Ի դեպ , 25-ամյա հարձակվողի համար սա առաջին գոլն էր երևանյան թիմի կազմում:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 28 միավորով 5-րդն է:
«Շիրակը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 12 միավորով:
Միրանյանի գոլի տեսանյութն՝ այստեղ: