«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը դիմել է ակումբի երկրպագուներին՝ շեշտելով, որ ակումբն այլևս չի մտածում Սուպերլիգայի մասին.
«Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնացած ու հիասթափված եք, քանի որ այդ հարցի շուրջ մենք չենք հարցրել Ձեր կարծիքը: Մենք «մոռացել» էինք որոշում կայացնելու թափանցիկության սկզբունքը: Ստեղծված իրավիճակը ստիպեց մեզ սթափ դատել ու ճիշտ որոշում կայացնել: Մենք ցանկանում ենք այժմ շեշտել այն ավանդույթները, որոնք ծնվել ու պահպանվել են տարբեր մրցաշարերում նվաճած մրցանակների շնորհիվ: Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շարունակում ենք պահպանել այդ ավանդույթները:
Վստահեցնում եմ, որ Սուպերլիգայի գաղափարը մեզ համար արդեն իսկ անցյալ է»,-ասել է Վուդվորդը: