«Չելսիի» նախկին կիսապաշտպան Դեմիեն Դաֆֆը քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին:
«Ազարը 30 տարեկան է, նա վստահ է իր դրիբլինգի վրա, իր արագությանը, բայց բոլորս գիտենք, որ այս տարիքում նրա կարիերան անկում է ապրում: Ազարը երբեք պրոֆեսիոնալ չի եղել և երբեք չի եղել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի վրա:
Մադրիդի «Ռեալը» 160 միլիոն եվրո վճարեց Ազարի համար, իսկ նա գեր է և ճարպոտ: Անվանեք դա այնպես, ինչպես ուզում եք: Նա ուներ տասնմեկ վնասվածք, և երկու տարվա ընթացքում տասնմեկ վնասվածքներից վերադառնալու համար հարկավոր է լինել բարձրակարգ ֆուտբոլիստ»,- մեջբերում է Դաֆֆին Marca-ն:
Ավելի վաղ Ազարի նախկին գործակալն ասել էր, որ բելգիացին պետք է տեղափոխվեր «Բարսելոնա», այլ ոչ թե «Ռեալ»: