Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
Fichajes-ի հաղորդմամբ, 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Արսենալը»:
Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք է բերել նախորդ տարվա ամռանը՝ «Գենտից»՝ 27 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում Դևիդը դարձել է 11 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ., իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո: