Թենիսի «Սպարտայի» կանանց թիմը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի բազմակի չեմպիոն Իրենա Մուրադյանը, դարձել է ԱՄՆ Համալսարանական Լիգայի «Mountain West Conference»- ի չեմպիոն: Այս մասին ArmSport-ը տեղեկացավ Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
«Սպարտան» տարել է 15 հաղթանակ և կրել 1 պարտություն։
Իրենա Մուրադյանի ելույթը ԱՄՆ համալսարանական լիգայում ավարտվել է 14 -րդ անհատական հաղթանակով:
