«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ակումբի ղեկավարությանը խնդրել է լուծարել պայմանագիրը, պնդում է Kicker- ը:
Հայտնի է դարձել, որ 33-ամյա մասնագետը ցանկանում է գլխավորել «Բավարիան», որը ամռանը բաժանվելու է Հանս-Դիտեր Ֆլիկից։
«ՌԲ Լայպցիգը» մյունխենյան ակումբից պահանջում է 25 միլիոն եվրո՝ որպես Նագելսմանի համար փոխհատուցում: Ինքը՝ Նագելսմանը, ևս ցանկանում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Ըստ աղբյու ՝ առաջիկայում կողմերը կարող են համաձայնության գալ:
Նեյգելսմանի պայմանագիրը Լայպցիգի հետ գործում է մինչեւ 2023 թվականի ամառը: